«Միջազգային բանակային խաղեր-2020» մրցումների փակման արարողությանը մասնակցելու նպատակով Մոսկվայում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի գլխավորած պատվիրակությունը

17:18 • 05.09.20

«Միջազգային բանակային խաղեր-2020» մրցումների փակման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով Մոսկվայում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։

Աշխատանքային այցի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի և ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հանդիպումը:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության հարցեր։