Երեւանը մաքրվում է «վիզուալ աղմուկից»․ Հակոբ Կարապետյան

14:58 • 05.09.20

Մայրաքաղաք Երեւանը մաքրվում է «վիզուալ աղմուկից», այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի  քարտուղար Հակոբ Կարապետյանը։

«Քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչությունը, թաղապետարանների ստորաբաժանումների հետ միասին, անընդհատ եւ պարբերաբար մաքրում է փողոցներն ու մայթերը մեծ ու փոքր գովազդային վահանակներից, որոնք ապօրինի են կամ «ժամկետնանց»»,– գրել է նա: