Կրակոցներ Կանադայի քաղաքներից մեկում. առանձնատանը հայտնաբերվել են ընտանիքի 5 անդամների մարմինները

05:11 • 05.09.20

Կանադայի Օշավա քաղաքում կրակոցների մասին ահազանգից հետո առանձնատներից մեկում հայտնաբերվել է 5 մարդու մարմին, ևս 1 կին վնասվածքով հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է Известия-ն՝ հղում տալով BBC-ին:

Նշվում է, որ զոհերից 4-ը միևնույն ընտանիքի անդամներ են, որոնցից 2-ը՝ անչափահաս: Մահացած է հայտնաբերվել նաև ենթադրյալ հարձակում գործած անձը:

«Շատ քաոտիկ միջադեպ է եղել… Շատերը զանգում և հայտնում էին, որ բազմաթիվ կրակոցներ, բղավոցներ են լսել այդ տանից»,- հաղորդել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը:

Կանադական CP24-ի տեղեկություններով՝ ենթադրյալ կրակոցներ արձակած անձը 48-ամյա Միտչել Լապան է՝ Վիննիպեգից: Նա ընտանիքի հարազատներից մեկն է, սակայն տանն «անկոչ հյուր» էր: