Բրիտանիայում ոստիկանը պղպեղի սփրեյ է կիրառել գնացքում դիմակ կրելուց հրաժարվող ուղևորի դեմ (տեսանյութ)

21:37 • 05.09.20

Լիվերպուլի ոստիկանությունը կոշտ միջոցների է ձեռնարկել ուղևորի նկատմամբ, որը հրաժարվել է դիմակ կրել գնացքում:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, 34-ամյա Էնթոնի Բոլդուինը հրաժարվել է դիմակ դնել, որից հետո ոստիկանության աշխատակիցը նրա դեմ պղպեղի սփրեյ է կիրառել, այնուհետև բերման ենթարկել:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել այս շաբաթ ավելի վաղ: Տղամարդը ոստիկանության աշխատակցին հայտնել է, որ դիմակ չի կրում «առողջական խնդրի» պատճառով, սակայն դա չի համոզել ուժային կառույցի ներկայացուցչին: 

Այժմ հինգ երեխաների հայրն ազատ է արձակվել արդեն: Ավելի ուշ նա հայտնել է տեղի ԶԼՄ-ներին, որ իր մոտ առողջական խնդիր կա. նա շատ արագ խուճապի է մատնվում, ինչի պատճառով էլ դիմակ չի կարողանում կրել:  

Անգլիայում հանրային տրանսպորտի ուղևորները պարտավորվում են դիմակ կրել, իսկ օրենքը խախտելու դեպքում նրանց 100 ֆունտ ստերլինգի տուգանք է հասնում: