Ավստրալիայի Մելբուռն քաղաքում կառավարության հակակորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքող տասնյակ ցուցարարներ են ձերբակալվել. BBC

06:53 • 06.09.20

Ավստրալիայի մայրաքաղաք Մելբուռնի կենտրոնում մոտ 300 մարդ բողոքի ցույցի է դուրս եկել ըննդեմ կառավարության սահմանած և արդեն մեկ ամիս ուժի մեջ գտնվղ հակակորոնավիրուսային կոշտ սահմանփակումների:

Ինչպես հաղորդում է BBC-ն, ցուցարարները ոստիկանների հսկողության պայմաններում անցկացված ակցիաների ժամանակ բացականչել են «ազատություն» և «մարդկանց իրավունքները կարևոր են» կարգախոսները:

Ոստիկանությունը հայտնում է, որ 15 ցուցարար է ձերբակալվել. 14-ը՝ կարանտինի կանոնները խախտելու, 1-ը՝ ոստիկանին հարվածելու համար. վերջինը գլխի շրջանում վնասվածքներ է ստացել:

Բողոքի նույնաբովանդակ ակցիաներ են անցկացվել նաև Սիդնեյում, Բրազբեյնում, Ադելայիդում և Փերթում:

Մելբուռնում կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ է գրանցվում վերջին շաբաթներին, որի պատճառով էլ քաղաքային իշխանությունները խիստ կարանտինային ռեժիմ են սահմանել: