Չիլիում 6.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել

05:47 • 06.09.20

Չիլիում 6.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է ТАСС-ը:

Ըստ ԱՄՆ երկրաբանական ծառայության հաղորդած տվյալների՝ ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 77 000 բնակչություն ունեցող Օվալվե քաղաքից 46.5 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

Ցնցումների օջախը գտնվել է 27.2 կիլոմետր խորության վրա:

Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ դեռևս չեն հաղորդվում: