Մալիում ֆրանսիական բանակի 2 զինծառայող է զոհվել, ևս մեկը վիրավոր է
Մալիի հյուսիսային Քիդալ նահանգում անցկացված ռազմական գործողության ժամանակ ֆրանսիացի երկու զինծառայող է սպանվել, France24-ի փոխանցմամբ՝ հաղորդել է Ելիսեյան պալատի լրատվական ծառայությունը:
Ֆրանսիացի զինվորականներին տեղափոխող մեքենան պայթել է ականի վրա: Եվ մեկ զինծառայող վիրավոր է:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր խորին երախտագիտությունն է արտահայտել զինվորականների սխրագործության կապակցությամբ ու իր խորին ցավակցությունը հայտնել զոհվածների ընտանիքներին և մերձավորներին:
Ֆրանսիան աֆրիկյան այս երկրում ռազմական գործողություններ է սկսել 2013 թ-ից, երբ Մալին պաշտոնապես օգնություն էր խնդրել նախորդ տարվանից երկրի հյուսիսային շրջաններում ապստամբական շարժում սկսած իսլամիստ-գրոհայինների խլած տարածքները վերադարձնելու համար:










