ԱՄՆ Տեխաս նահանգի լճերից մեկում ի աջակցություն Թրամփի անցկացված նավային շքերթի ժամանակ մի քանի նավակ խորտակվել է (տեսանյութ)
ԱՄՆ Տեխաս նահանգում՝ Թրեվիս լճում ի աջակցություն Թրամփի անցկացված նավային շքերթի ժամանակ մի քանի նավակ խորտակվել է, հաղորդում է Fox News-ը:
«Դեպքը շքերթի ժամանակ է տեղի ունեցել: Մենք նավակների վերաբերյալ միանգամից մի քանի ահազանգ ստացանք, որոնցից մի քանիսն, ի վերջո, խորտակվեցին»,- հեռուստաալիքին տեղեկացրել են տեղի ոստիկանությունից:
Շքերթի ժամանակ մի քանի հարյուր միավոր ռազմածովային տեխնիկա է մասնակցել: Նախագահ Թրամփին աջակցություն հայտնող նմանատիպ միջոցառումներ են անցկացվել Ֆլորիդայում, Կալիֆորնիայում և Նյու-Ջերսիում:
Նայոմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններում կպայքարեն ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ որպես Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, եւ ԱՄՆ նախկին փոխնախագահ, դեմոկրատ Ջո Բայդենը:










