«Խորհրդավոր փաթեթներ Չինաստանից»․ ԱՄՆ-ում հազարավոր քաղաքացիներ սերմերով լի ծանրոցներ են ստացել, ինչից հետո Amazon-ը սերմերի ներկրման արգելք է սահմանել (լուսանկարներ)

17:21 • 07.09.20

Amazon ընկերությունն ԱՄՆ սերմերի ներմուծման արգելք է սահմանել այն բանից հետո, երբ երկրի հազարավոր քաղաքացիներ մեծամասամբ Չինաստանում բնակվող  անhայտ հասցեատերերից սերմերով լի ծանրոցներ են ստացել՝ չնայած, որ իրենք նման բան չէին պատվիրել: Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը։

Թերթի տվյալներով՝ արգելքը սկսել է գործել սեպտեմբերի 3-ից։ Amazon-ը զգուշացրել է օտարերկրյա գործընկերներին իր որոշման մասին և պարտավորեցրել վաճառողներին հեռացնել համապատասխան առաջարկներով հրապարակումները:

Ընկերությունում հայտնում են, որ սերմացու վաճառելն այժմ թույլատրված է միայն նրանց, ովքեր գտնվում են ԱՄՆ-ի տարածքում: Այդ արգելքը խախտողների օգտահաշիվները կարող են հեռացվել։

Ամերիկյան կողմը հայտարարել է, որ Չինաստանի պաշտոնատար անձանց հետ փոխգործակցությամբ փորձում է պարզել, թե ով է սերմացու ուղարկում։

Հուլիսի վերջին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ բնակիչները Չինաստանից հազարավոր ծանրոցներ են ստացել, որոնցում սերմեր են։

Խորհրդավոր փաթեթների զննության ընթացքում հայտնաբերվել է առնվազն 14 տարբեր տեսակի սերմ, ներառյալ՝ մանանեխ, խնկունի, նարդոս և վարդեր:

Mystery seeds no more? Amazon bans foreign seeds, plants sales as  investigation over mysterious packages continues | NewsColonyAmazon Bans Foreign Plant Sales In U.S. Amid Thousands Of Mystery Seed  Packages From ChinaAmazon bans overseas seed sales in US after sending 'unsolicited' packets  to thousands – National | FR24 News English