Իմ կադրային նշանակումների հիմքում երբևէ չի եղել ծանոթ լինելու հանգամանքը, բայց կան նշանակվածներ, որոնց հետ նախկինում ունեցել եմ միջանձնային հարաբերություններ. Է. Աղաջանյան

21:05 • 07.09.20

Կառավարության դիրքորոշումը շատ հստակ է հանքի շահագործման համատեքստում, այն է, որ հանքը պետք է շահագործվի, եթե պարզվի անկառավարելի ռիսկեր չկան: Այս մասին Azatutyun.am-ի ֆեյսբուքյան ասուլիսին ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: «Այս հարցով բազմաթիվ քննարկումներ են եղել և պնդումները, թե կառավարությունն այս հարցում հաշվի չի առնում բնապահպանների կարծիքները, մատոհոգությունները և չի հաղորդակցվում նրանց հետ, առնվազն իրականությանը չի համապատասխանում»,-ասաց նա:

Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ հարցը երկու կողմ ունի և երկու շահագրգիռ կողմ կա և ինչպես բնապահպանները պնդում են Ամուլսարը սար պետք է լինի, հանքարդյունաբերողները պնդում են, որ հանքը պետք է շահագործվի՝ բերվելով հիմնավորումներ:

Ինչ վերաբերում է մրցույթների ձևական լինելու խնդրին, վարչապետի աշխատակզմի ղեկավարն ասաց, որ ձևական մրցույթ չի իրականացվել, դրանք տեսաձայնագրվում են, և բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն մտավախություն, որ մրցույթները ձևական են, նրանք բոլոր հնարավորությունները ունեն այդ որոշումները բողոքարկելու՝ ունենալով արձանագրությունները, տեսաձայնագրություններ:

«Իմ կադրային նշանակումների հիմքում երբևէ չի եղել ծանոթ լինելու հանգամանքը, բայց կան նշանակումներ, որոնց հետ նախկինում ունեցել եմ միջանձնային հարաբերություններ, բայց որոշման հիմքում ոչ թե իմ անձնական հարաբերություններն է,  այլ տվյալ անձանց պրոֆեսիոնալ պատրաստվածությունը»,-ասաց նա:

Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ բավականին մեծ թվով բողոքներ ունեն տարբեր պետական մրցույթների հետ կապված,  բայց նրանց մեծ մասը անհիմն է: «Ես ինքս անձամբ մի քանի անգամ պահանջել եմ դրանց ձայնագրությունները և ինձ հասած բողոքները մեծամասամբ թվացել են անհիմն»,-ասաց նա: