Տանիքները կարևոր են դիրքերում կանգնած զինվորների համար, որ երբ նրանք ետ նայեն՝ իրենց թիկունքում տեսնեն զարգացող բնակավայր. Նիկոլ Փաշինյաննի ելույթը Բերդ քաղաքում (տեսանյութ)

18:31 • 07.09.20

Մովսես, Ներքին Կարմիր աղբյուր գյուղերը իրենց 300 տարվա ընթացքում երբեք ասֆալտապատ ճանապարհ չեն ունեցել, այսօր ունեն ժամանակակից պահանջներին համապատասխան ճանապարհ և հույս ունենք մինչև տարեվերջ, որ Ներքին Կարմիր աղբյուրը կունենա ժամանակից զբոսայգի, որը կփոխի ներքին Կարմիր աղբյուրի մթնոլորտը. Բերդ քաղաքում Երևանյան հեռանկարներ 21-րդ միջազգային երաժշտական  փառատոնի բացմանը իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այգեպար համայնքը երբեք ասֆալտապատ փողոցներ չի ունեցել, այսօր Այգեպարի բոլոր փողոցները ասֆալտապատվում են,  հրետակոծությունից տուժված տանիքները փոխվում են և դրանով փոխվում է բնակավայրի գույնը»,- ասաց նա:

Վարչապետի խոսքով`այդ աշխատանքները միայն տավուշցիների, Բերդի և գյուղերի համար չի իրականացվում, այն իրականացվում է նաև սահմանում ծառայող զինվորների համար.

«Ես այսօր մտածում էի Այգեպարի նորացված տանիքների մասին, և ինձ համար կարևոր պատկերը հետևյալն ՝ իսկ  ի՞նչ է տեսնում մեր զինվորը՝ դիրքերից հետ նայելով: Տանիքները կարևոր են դիրքերում կանգնած զինվորների համար, որ երբ նրանք ետ նայեն, տեսնեն իրենց թիկունքում զարգացող բնակավայր, տեսնեն ապագայի  նկատմամբ վճռականություն ունեցող և մշակույթով ապրող թիկունք: Այս համերգը խորագրված է «Մշակույթը ՝թիկունք» և  այսօրվա մեր շրջայցը պատկերում է գյուղական բնակավայրերում մարդկանց նոր կենսակերպի մասին մեր տեսլականը: