Արցախի նախագահը ցավակցություն է հայտնել լրագրող Դանա Մազալովայի մահվան կապակցությամբ

23:23 • 07.09.20

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը «Թվիթեր»-ի իր էջում իր ցավակցությունն է հայտնել չեխ հայտնի լրագրող Դանա Մազալովայի մահվան առիթով:

Հարությունյանը գրել է. «Ցավով տեղեկացա չեխ փաստաբան,  լրագրող Դանա Մազալովայի մահվան մասին, ով Արցախյան ազատամարտի տարիներին տեղում էր, հաղորդում էր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության մասին, օբյեկտիվ, ապացույցների վրա հիմնված տեղեկատվություն տրամադրում Արցախում տեղի ունեցած իրադարձությունների մասին տարբեր միջազգային հարթակներում: Դանա Մազալովան միշտ աչքի է ընկել պրոֆեսիոնալ լրագրողին բնորոշող հատկանիշներով ՝ սկզբունքային դիրքորոշմամբ և անկողմնակալությամբ»:

Արցախի նախագահն իր անկեղծ ցավակցությունն է հայտնել Մազալովայի ընտանիքին և ընկերներին՝ կիսելով նրանց վիշտը: