Իտալիայում զբոսաշրջիկը տուգանվել է 1000 եվրոյով՝ իր հետ լողափի ավազից վերցնելու համար
Ֆրանսիացի զբոսաշրջիկին տուգանել են 1000 եվրոյով, երբ վերջինս փորձել է Սարդինիայից հեռանալիս իր հետ վերցնել 4 ֆունտ (մոտ երկու կգ) տեղի հողից:
Ինչպես հայտնում է CNN-ը, իտալական կղզու կատարյալ սպիտակ ավազը պաշտպանված է, և զբոսաշրջիկները տուգանվում և անգամ բանտարկվում են լողափերից այն դուրս բերելու համար:
Տղամարդուն, որի անունը չի նշվում, կանգնեցրել են Կալյարի Էլմաս օդանավակայանում սեպտեմբերի մեկին, երբ նրա մոտ հայտնաբերվել էր ավազ պարունակող շիշը:
2017 թվականին օրենք է ընդունվել, որով արգելվում է ավազի դուրսբերումը Սարդինիայի լողափերից: Տուգանքի չափը տատնվում է 500-3000 եվրոյի սահմաններում՝ կախված ավազի քանակից, որը փորձում են տանել իրենց հետ զբոսաշրջիկները:










