Սաուդյան Արաբիայում 5 մարդու դատապարտել են 20 տարվա ազատազրկման սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործով
Սաուդյան Արաբիայում երկուշաբթի վերջնական դատավճիռներ են հնչել 2018 թվականին Ստամբուլում սաուդական հյուպատոսության տարածքում լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործով:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝«Ալ-Արաբիա» հեռուստաալիքին, 5 մարդ դատապարտվել է 20 տարվա ազատազրկման, ևս մեկ մեղադրյալ՝ 10 տարվա: Բացի այդ, երկու մարդ դատապարտվել է 7 տարվա ազատազրկման:
Թագավորության գլխավոր դատախազությունից հայտնել են, որ այդ դատավճիռները վերջնական են և ենթակա անհապաղ իրագործման: Քրեական գործը հայտարարվել է «փակված մասնավոր և հանրային կարգով»:










