Բելառուսի ոստիկանությունը սկսել է ավելի վաղ «առևանգված» ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովայի որոնումները
Բելառուսում իրավապահները սկսել են Ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության անհետացած անդամ Մարիա Կոլեսնիկովայի որոնումները, երբ նրա հարազատները վերջինիս անհետացման մասին դիմում են ներկայացրել ոստիկանություն: Փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով նախագահական ընտրություններում չգրանցված ընդդիմադիր թեկնածու Վիտկոր Բաբարիկոյի Telegram-ալիքին:
«Մարիա Կոլեսնիկովայի հարազատները դիմում են ներկայացրել ոստիկանություն նրա անհետացման մասին: Ոստիկանությունից հայտնել են, որ դիմումն ընդունված է, Մարիային փնտրում են»,- ասվում է Բաբարկոյի հրապարակած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ հայտնել էին, որ անհայտ անձինք սեպտեմբերի 7-ին առևանգել են Կելեսնիկովային Մինսկի Ազգային գեղարվեստական թանգարանի մոտից՝ նրան նստեցնելով միկրոավտոբուսը:
Նշվում է, որ փաստաբանները Կոլեսնիկովայից բացի փնտրում են նաև Համակարգող խորհրդի՝ կապի դուրս չեկող մյուս անդամներին՝ Իվան Կրավցովին և Անտոն Ռոդնենկովին:










