Լավրովը 2012թ.-ից ի վեր առաջին անգամ այցելել է Սիրիա և հանդիպել Ասադի հետ

17:50 • 07.09.20

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ արտգործնախարարը սեպտեմբերի 7-ին ժամանել է Սիրիայի մայրաքաղաք: ՌԴ արտգործնախարարի օրակարգում հանդիպում է ծրագրված նաև իր սիրիացի գործընկեր Վալիդ Մուալեմի հետ: Սա Լավրովի` 2012 թվականի փետրվարից ի վեր առաջին այցն է Սիրիա:

«Դամասկոսում տեղի է ունեցել Սերգեյ Լավրովի հանդիպումը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ»,-տեղեկացրել է Սիրիայի արտգործնախարարությունը: