Շատին գյուղում փլուզվել է չշահագործվող շինության արտաքին պատի մի հատվածը, կա տուժած․ վերջինս հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ (թարմացված)
17։45
Պարզվել է, որ փլուզվել է չշահագործվող շինության արտաքին պատից մոտ 15 քմ հատված, կա տուժած․ վերջինս հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։
Սեպտեմբերի 7-ին, ժամը 16։30-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շատին գյուղում շինություն է փլուզվել։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։










