Թուրքիայում կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշ է արձանագրվել մայիսի 15-ից ի վեր

23:06 • 07.09.20

Թուրքիայի առողջապահության նախարարությունը երկուշաբթի հայտնել է կորոնավիրուսով վարակման 1703 դեպքի մասին, որն ամենաբարձր մեկօրյա  ցուցանիշն է դարձել մայիսի 15-ից ի վեր:

Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ նշելով, որ մայիսի 15-ին գրանցվել էր կորոնավիրուսով վարակման 1708 դեպք:

«Վերջին 24 ժամում արվել է 103 925 թեստ, ինչի արդյունքում բացահայտվել է վարակման 1703 դեպք: Մահացել է 57 մարդ: Այժմ զոհերի ընդհանուր թիվը կազմում է 6730 մարդ, վարակվածներինը՝ 281 509»,- ասվում է երկրի առողջապահության նախարարության ամենօրյա հաղորդագրության մեջ: