Լիբանանի բանակը շրջափակել է Բեյրութի թաղամասերից մեկը, որտեղ բախումներ են ընթանում սուննի ցուցարարների միջև

01:25 • 08.09.20

Լիբանանի զինված ուժերի ստորաբաժանումները շրջափակել են Բեյրութի արևմտյան հատվածում գտնվող Թարիք էլ Ջեդիդիա թաղամասը, որտեղ փոխհրաձգություններ են տեղի ունենում սուննի ակտիվիստների միջև, հաղորդում է ТАСС-ի թղթակիցը:

«Բախումների ժամանակ հրաձգային զինատեսակներ են կիրառվում, սակայն ժամանակ առ ժամանակ գնդացրային կրակահերթեր են արձակվում»,- հաղորդել է թղթակիցը:

Ականատեսներից մեկը նրան պատմել է, որ բախումների վայրում վիրավորներ կան, որոնց շտապօգնության մեքենաները հոսպիտալացնում են:

Նշված թաղամասում են տեղակայված «Ալ-Մուստաքբալ» շարժման կողմանկիցները, որոնց գլխավորում է Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին: