ԵՄ-ն Բելառուսին կոչ է արել ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածներին

08:35 • 08.09.20

Եվրամիությունը վճռականորեն դատապարտում է Բելառուսում քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները և սպասում է բոլոր ձերբակալվածների անհապաղ ազատ արձակմանը, ասված է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ, գրում է ria.ru-ն։

«Մենք վճռականորեն դատապարտում ենք Բելառուսում քաղաքական դրդապատճառներով նախագահական ընտրարշավի սկզբից շարունակվող անհիմն և անբացատրելի ձերբակալություններն ու կալանավորումները»,- ասված է Բորելի հայտարարության մեջ։

«ԵՄ-ն Բելառուսի իշխանություններից ակնկալում է անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին»,- ընդգծել է Բորելը:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի այն անձանց դեմ, որոնք պատասխանատու են «բռնության, ճնշումների և ընտրությունների արդյունքների կեղծման համար»։

Երկուշաբթի բելառուսական ընդդիմության համակարգող խորհուրդը հայտնել էր խորհրդի երեք ներկայացուցիչների անհետացման մասին: Խոսքը նախագահության անդամ Մարիա Կոլեսնիկովայի, գործադիր քարտուղար Իվան Կրավցովի և մամուլի քարտուղար Անտոն Ռոդնենկովի մասին է: Մինչ այդ բելառուսական որոշ ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ անհայտ անձինք սեպտեմբերի 7-ին Կելեսնիկովային առևանգել են Մինսկի Ազգային գեղարվեստական թանգարանի մոտից՝ նրան նստեցնելով միկրոավտոբուսը:

Ավելի ուշ Բելառուսում իրավապահները սկսել էին ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության անհետացած անդամ Մարիա Կոլեսնիկովայի որոնումները, երբ նրա հարազատները վերջինիս անհետացման մասին դիմում էին ներկայացրել ոստիկանություն:

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 10-ից ի վեր: Երկրի քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն հաղթող է ճանաչվել գործող նախագահը՝ ստանալով ձայների 80 տոկ