Կոլումբիայում զինված անձանց հարձակման հետևանքով 6 մարդ է սպանվել

04:47 • 08.09.20

Կոլումբիայի հյուսիս-արևմուտքում անհայտ անձանց զինված հարձակման հետևանքով առնվազն 6 մարդ է սպանվել, ТАСС-ի փոխանցմամբ՝ հաղորդում է El Tiempo-ն:

Աղբյուրի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Սարագոսա քաղաքում. անհայտ անձանց զինված խումբը գնդակահարել է 5 հանքափորի և բիլիարդի ակումբի սեփականատիրոջ:

Տեղական իշխանությունները հետաքննություն են սկսել՝ կատարվածի հանգամանքները պարզելու նպատակով: Տվյալ շրջան լրացուցիչ ուժեր են ուղարկվել: