Ուկրաինան Հայաստանն ընդգրկել է «կանաչ» երկրների շարքում. այսուհետ ՀՀ-ից ժամանողները ինքնամեկուսացվելու կամ կորոնավիրուսի ՊՇՌ թեստ հանձնելու կարիք չեն ունենա. Ուկրաինայում ՀՀ դեսպանություն

00:48 • 08.09.20

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի դրական դինամիկան՝ սեպտեմբերի 4-ից Ուկրաինայի առողջապահության նախարարությունն առաջին անգամ Հայաստանը դասել է այսպես կոչված «կանաչ» երկրների կատեգորիային։ Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:

«Սա նշանակում է, որ Հայաստանից Ուկրաինա ժամանող ուղևորները (նրանք, ովքեր, ըստ Ուկրաինայի նախարարների կաբինետի օգոստոսի 26-ի որոշման, իրավունք ունեն մուտք գործելու երկիր), այլևս կարիք չունեն ինքնամեկուսացվելու կամ COVID-19-ի ՊՇՌ թեստ անցնելու այն պայմանով, որ վերջին 14 օրվա ընթացքում եղել են ՀՀ-ում կամ կանաչ գոտու այլ երկրում։

Միևնույն ժամանակ, ուժի մեջ է մնում COVID-19-ը ծածկող ապահովագրություն ունենալու պարտադիր պահանջը՝ բացառությամբ ՀՀ այն քաղաքացիների համար, որոնք բնակության կարգավիճակ ունեն Ուկրաինայում։