Մեքսիկայում կորոնավիրուսից մահացածների թիվը մոտենում է 68 000-ին, վերջին մեկ օրում վարակման 3500 նոր դեպք է գրանցվել. Reuters
Մեքսիկայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 3486 նոր դեպք է հաստատվել, հաղորդում է Reuters-ը:
Երկրի առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամում Մեքսիկայում կորոնավիրուսից 223 մարդ է մահացել՝ մահվան ելքով դեպքերի թիվը հասցնելով 67 781-ի, իսկ վարակման դեպքերի ընդհանուր թիվը՝ 637 509-ի:
Կառավարությունը պնդում է, որ վարակվածների իրական թիվը շատ ավելին է, քան պաշտոնապես հաստատված դեպքերի քանակն է: Մեքսիկան, համաճարակի դեմ պայքարելու հետ մեկտեղ, մայիսի վերջից փորձում է աստիճանաբար վերաբացել երկրի տնտեսությունը:










