Մոսկվայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահվան դեպքերի՝ հուլիսի 21-ից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել. ТАСС
Մոսկվայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 16 մարդ է մահացել, որոնց բոլորի մոտ հիվանդությունը թոքաբորբով է ուղեկցվել, հաղորդում է ТАСС-ը:
Սա Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսից մահվան դեպքերի ամենաբարձր ցուցանիշն է հուլիսի 21-ից ի վեր, երբ հաղորդվել էր մեկ օրում մահվան 19 դեպքի մասին:
Ռուսաստանում վարակման դեպքերի ընդհանուր թվի մոտ 1/3-ը բաժին է ընկնում Մոսկվային:
Համաճարակի սկզբից մինչ այժմ Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման ավելի քան 267 000 դեպք է գրանցվել, որից 641-ը՝ վերջին մեկ օրում: 222 300 վարակակիր ապաքինվել է, 4921-ը՝ մահացել:










