Թուրքիայում հանգստացող ռուսաստանցի 12 զբոսաշրջիկ կորոնավիրուսով է վարակվել. РИА Новости
Թուրքիայում հանգստացող 12 ռուսաստանցի կորոնավիրուսով է վարակվել, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը:
«Նրանցից 2-ը հիվանդանոցում է գտնվում, 10-ը հյուրանոցում է մեկուսացված»,- «Россия 24»-ի եթերում հայտարարել է դեսպանը:
Թուրքիա մեկնելու մտադրություն ունեցողներին դեսպանը կոչ է արել անպայման առողջական ապահովագրություն ձեռք բերել, որը կներառի նաև կորոնավիրուսի և դրան հետևանքով ի հայտ եկող այլ հիվանդությունների բուժման ծախսերը, քանի որ վարակված ռուսաստանցիներից մեկի մոտ ապահովագրություն չունենալու պատճառով խնդիր էր ի հայտ եկել: Չնայած դրան, ըստ դեսպանի, վարակակիրը ստացել է բժշկական օգնություն:
Օգոստոսի 1-ից Ռուսաստանը սկսել է վերականգնել կանոնավոր ավիափոխադրումները արտասահմանյան պետությունների հետ. առաջիններից են Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Տանզանիան և Շվեյացրիան, ինչպես նաև՝ վերացվել է սահմանը հատելու արգելքը Աբխազիայի հետ:










