ԱՄԷ պատվիրակությունն առաջին անգամ պաշտոնական այցով Իսրայել կմեկնի սեպտեմբերի 22-ին. դրանից օրեր առաջ Վաշինգտոնում սպասվում է երկկողմ հարաբերությունների կարգավորման համաձայնագրի ստորագրումը
Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակության առաջին պաշտոնական այցը Իսրայել կարող է կայանալ սեպտեմբերի 22-ին, հաղորդում է Reuters-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հնարավոր այցը, որի վերաբերյալ պաշտոնական որոշում դեռ չկա, կայանալու դեպքում կլինի սեպտեմբերի 1-ին Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Մեիր Բեն-Շաբբաթի՝ ԱՄԷ կատարած այցի պատասխան քայլը:
Արաբական Միացյալ Էմիրությունների և Իսրայելի միջև երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը նախատեսվծ է Սպիտակ տանը, սեպտեմբերի 18-ին:
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ' Բրայենը օրեր առաջ հայտարարել էր, որ ԱՄԷ-ի և Իսրայելի միջև համաձայնագրի ստորագրման ժամանակ Սպիտակ տանը ներկա կլինեն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և, հնարավոր է, Աբու-Դաբիի թագաժառանքը:
Ըստ ստորագրվելիք համաձայնագրի՝ Իսրայելը դադարեցնելու է իր վերահսկողությունը Հորդանան գետի արևմտյան ափի հրեական բնակավայրերի նկատմամբ, ինչը նախատեսված է իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման ամերիկյան պլանով:










