Չինաստանում թույլատրել են սփրեյի տեսքով առաջին պատվաստանյութի կլինիկական փորձարկումները
Չինաստանի Սննդամթերքի և դեղամիջոցների վերահսկման պետական վարչությունը թույլատրել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների անցկացումը, որն ստեղծվել է քթի սփրեյի տեսքով:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով չինական աղբյուրին, պատվաստանյութի մշակմամբ զբաղվել է Հոնկոնգի համալսարանի ինֆեկցիոն լաբորիատորիան Beijing Wantai Biological Pharmacy դեղագործական ընկերության հետ համատեղ:
Նշվում է, որ այն սփրեյի տեսքով մշակված առաջին պատվաստանյութն է կորոնավիրուսի դեմ և հավանության է արժանացել մարդկանց վրա փորձարկելու համար:
Անցյալ շաբաթ Չինաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ երկրում 9 պատվաստանյութ է մշակվել կորոնավիրուսի դեմ, որոնք գտնվում են կլինիկական փորձարկումների փուլում և մոտ ապագայում հասանելի կլինեն բոլոր երկրների համար:










