Միջազգային տիեզերակայանն ամերիկյան արբանյակի հետ բախման վտանգի տակ է եղել
Միջազգային տիեզերակայանը երկուշաբթի ԱՄՆ-ին պատկանող, սակայն չաշխատող ռազմական արբանյակին շրջանցման մանևր չի կատարի, քանի որ բախման վտանգ չկա, գրում է eadaily.com կայքը՝ հղում տալով «Ռոսկոսմոս»-ի մամուլի ծառայության հայտարարությանը։
«Վտանգավոր իրավիճակների մասին նախազգուշացման ավտոմատացված համակարգի տվյալների համաձայն՝ ամերիկյան ռազմական BRICSat-2 արբանյակը միջազգային տիեզերակայանի համար վտանգ չի ներկայացնում»,-ասվում է մամուլի ծառայության հայտարարությունում։
Շաբաթ հայտնի էր դարձել, որ սեպտեմբերի 14-ին ՏՄԿ-ն մանևր է իրականացնելու, որպեսզի խուսափի ամերիկյան կապի փորձարարական BRICSat-2 արբայակի հետ բախումից։ Նշվում է, որ այս արբանյակը ուղեծիր է դուրս բերվել 2019 թվականին ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետարքրքությունների շրջանակում։
Հայտնի է, որ այժմ Միջազգային տիեզերակայանում են գտնվում ռուս տիեզերագնացներ Անատոլիյ Իվանիշինը, Իվան Վագները և ամերիկացի Քրիսթոֆեր Քեսեդին:










