Բոտսվանայի իշխանությունները հայտնել են 300-ից ավելի փղերի զանգվածային անկման պատճառը (լուսանկարներ)

11:37 • 23.09.20

Բոտսվանայում 300-ից ավելի փղերի անկումը պայմանավորված է ջրերում ցիանոբակտերիաների արտազատած տոքսիններով: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աֆրիկյան պետության իշխանությունների հայտարարությունը։

Ցիանոբակտերիաները միկրոօրգանիզմներ են, որոնք հաճախ հանդիպում են ջրերում, երբեմն՝ հողի մեջ, սակայն ոչ բոլորն են արտազատում վտանգավոր տոքսիններ։ Նշվում է, որ կլիմայի փոփոխությունը և գլոբալ տաքացումը Աֆրիկայում բարենպաստ միջավայր են ստեղծել ցիանոբակտերիաների տարածման համար, այդ պատճառով ավելացել է նաև դրանց արտազատած տոքսինների մակարդակը։

Իշխանությունները հայտնել են, որ Բոտսվանայում սատկած փղերի թիվը հասել է 330-ի: Ընդ որում, հուլիսին ԶԼՄ-ները հայտնել էին ավելի քան 350 կենդանիների անկման մասին։

Բոտսվանայի իշխանությունները վստահեցրել են, որ փղերի զանգվածային անկման դեպքեր այլև չեն գրանցվել։

Hundreds of elephants dead in mysterious mass die-off ...Hundreds of elephants dead in mysterious mass die-off ...Hundreds of African elephants mysteriously dead in Botswana | The ...More than 350 elephants drop dead in mysterious mass 'die off' in ...

Բոտսվանայի իշխանությունները հայտնել են 300-ից ավելի փղերի զանգվածային անկման պատճառը (լուսանկարներ)