Վաղը Երկրի կողքով աստղակերպ կանցնի՝ «չափազանց սերտ հանդիպում» ունենալով մոլորակի հետ

21:18 • 23.09.20

Երկրի կողքով աստղակերպ է անցնելու, որը հինգշաբթի «չափազանց մոտ կգնտվի» մեր մոլորակին:

Ինչպես փոխանցում է Fox News-ը՝ վկայակոչելով Virtual Telescope Project ռոբոտացված աստղադիտակների իրական առցանց խմբի տվյալները, 2020 SW անունն ստացած աստղակերպն անվտանգ կանցնի մեր մոլորակի կողքով՝ գտնվելով մեզանից մոտ 30 000 կմ հեռավորությամբ:

Այն առաջին անգամ նկատվել էր 2020-ի սեպտեմբերի 18-ին Արիզոնայում գտնվող աստղադիտարանի մասնագետների կողմից, սակայն այն երբեմն-երբեմն մոտեցել է երկրին 1975 թվականից ի վեր:

Աստղակերպի հստակ չափերն անհայտ են, սակայն մոտավոր գնահատումներով՝ տրամագիծը հասնում է 4-10 մետրի:

Գիտնականների կանխատեսմամբ՝ վաղը Երկրի կողքով անցնելուց հետո այս աստղակերպը մեր մոլորակին դարձյալ կմոտենա մոտ մեկ տասնամյակ անց՝ 2029 թվականի հունիսի 3-ին:

 

Վաղը Երկրի կողքով աստղակերպ կանցնի՝ «չափազանց սերտ հանդիպում» ունենալով մոլորակի հետ