Կիևում աճեցրել են աշխարհում ամենամեծ ալմաստն ու այն կես մլն դոլարով վաճառել (տեսանյութ)
Կիևում աճեցրել են աշխարհում ամենամեծ ալմաստը, որի քաշը հասնում է 109 կարատի, գրում է korrespondent.net կայքը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ալմաստի ստեղծման տեխնոլոգիան այժմ հույժ գաղտնի է պահվում: Հայտնի է, որ մինչև այժմ արհեստական եղանակով աճեցված ամենամեծ ալմաստների քաշը տատանվել է 10-20 կարատի սահմանում:
«Ֆիզիկա-քիմիական հատկանիշներով աճեցված ալմաստները ոչնչով չեն տարբերվում բնական ալմաստներից, սակայն դրանց գինը շատ ավելի էժան է»,- հայտնել է Ուկրաինայի ոսկերիչների միության նախագահ Դմիտրի Վիդոլոբը:
Հայտնի է, որ այս ալմաստն արդեն գնել են կես միլիոն դոլարով: Ներկայում արհեստական քարը գտնվում է ԱՄՆ-ում:










