ԱՄՆ-ում և եվրոպական մի քանի երկրում «Zoom»-ի աշխատանքի խափանումներ են գրանցվել

01:54 • 23.09.20

Մի քանի երկրում «Zoom» հավելվածի աշխատանքի խափանումներ են տեղի ունեցել, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Downdetector-ին:

«Zoom»-ի խափանումներ են նկատվել հատկապես ԱՄՆ-ում և եվրոպական մի շարք երկրներում, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայում և Նորվեգիայում:

Օգտատերերի մեծ մասի՝ 51%-ի մոտ հավելվածի սերվերին հասանելիություն ստանալիս է խնդիր առաջացել, 31%-ը դժվարությամբ է կարողանում միանալ տեսակոնֆերանսներին, ևս 7%-ի մոտ նույնականացման հետ է խնդիր առաջացել:

 

ԱՄՆ-ում և եվրոպական մի քանի երկրում «Zoom»-ի աշխատանքի խափանումներ են գրանցվել