Իտալիայի հայ համայնքը Հռոմի Ֆրանցիսկոս պապի ներկայությամբ երգել է ՀՀ ազգային օրհներգը (տեսանյութ)

16:34 • 09.10.20

Այսօր Իտալիայի հայ համայնքը Վատիկանում հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ: Պապի ներկայությամբ հայ համայնքը երգել է ՀՀ ազգային օրհներգը:

Մոտենալով հայ համայնքի ներկայացուցիչներին՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապն ասաց՝ ես աղոթում եմ ձեզ համար:

Նշենք, որ տարբեր երկրների հայ համայնքներ տևական ժամանակ է՝ ակցիաներ են իրականացնում՝ ներկայացնելով ադրբեջանական զինուժի լայնածավալ հարձակումները Արցախին և Հայաստանին ուղղված: Նրանք պահանջում են, որ երկրների ղեկավարները չլռեն կատարվածի վերաբերյալ:

«Շնորհակալություն, Սուրբ Հայր։ Մենք վստահում ենք Ձեզ»,-ասել են հայ համայնքի ներկայացուցիչները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 8-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 145 անօդաչու թռչող սարք, 496 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4069 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 361 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իտալիայի հայ համայնքը Հռոմի Ֆրանցիսկոս պապի ներկայությամբ երգել է ՀՀ ազգային օրհներգը (տեսանյութ)