Վարչապետի որոշմամբ` Տաթև Անտոնյանն ազատվել է Անվտանգության խորհրդում բաժնի պետի պաշտոնից

17:57 • 20.10.20

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 20-ի որոշմամբ Տաթև Անտոնյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պաշտպանական քաղաքականության բաժնի պետի պաշտոնից:

Որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքում: