Համառ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ, որոնց ընթացքում մեր զորքերին հաջողվել է կասեցնել հակառակորդի հարձակողական մի քանի գրոհներն ու հետ շպրտել ելման բնագծեր. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)
Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ժամանակ ասաց, որ վաղ առավոտյան, ադրբեջանական զինված ուժերը նորից հարձակողական գործողություններ են ձեռնարկել հյուսիսային և հարավային ուղղությամբ։ «Ավելի համառ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ, որոնց ընթացքում մեր զորքերին հաջողվել է կասեցնել հակառակորդի հարձակողական մի քանի գրոհներն ու հետ շպրտել ելման բնագծեր։ Երեկ օրվա ընթացքում մեր ՀՕՊ ստորաբաժանումներին մի քանի անգամ հաջողվել է խոցել ադրբեջանական ԱԹՍ-ներ, այդ թվում՝ թուրքական արտադրության ԱԹՍ»,-ասաց նա:
Նա նշեց, որ այս պահի դրությամբ էլ իրավիճակը լարված է, մարտական գործողությունները շարունակվում են, բայց ոչ այն ինտենսիվությամբ, որքան ցերեկային ժամերին են լինում։










