«Երևանտրանս» ՓԲԸ-ի տարածքում կայանատեղիների մուտքի և պահակակետի կառուցման համար կտրամադրվի 49 մլն դրամ. փոխքաղաքապետ (տեսանյութ)
Երևանու ավագանու 5-րդ նստաշրջանի երկրորդ նիստում այսօր ընդգրկված էր 8 հարց, սակայն հարցերից մեկը որոշվեց քննարկել պատերազմական իրավիճակից հետո, քանի որ որոշման իրագործման հետ կապված կային իրավական խնդիրներ:
Ավագանու նիստը վարում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը ներկայացրեց Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի 186 Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցը:
«Ավագանու որոշման նախագծով առաջարկվում է կատարել հետևյալ փոփոխությունները՝ «Երևանտրանս» ՓԲԸ-ի տարածքում գտնվող կայանատեղիի օգտագործումը արդյունավետ և մատչելի դարձնելու նպատակով, մասնավորապես, կայանատեղիների մուտքի և պահակակետի կառուցման համար Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեով նախատեսել 49 մլն 201 հազար 700 դրամ»,- նշեց փոխքաղաքապետը:
Որոշումն ընդունվեց:










