Ֆրանսիայում 1 օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 13 հազար դեպք է գրանցվել

02:00 • 20.10.20

Ֆրանսիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակումների թիվը աճել է 13 հազարով: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով երկրի սանիտարական ծատայության կայքը:

Նշվում է, որ անցած 1 օրում երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 13 243 դեպք՝  ընդհանուր կազմելով 910 277:

Նշվում է, որ համավարակից ի վեր երկրում մահացել է 33 623 վարակակիր:

Հիշեցնենք, որ Հայաստանում հոկտեմբերի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 766 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 65 460-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 1091 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել։ Հոկտեմբերի 19-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 316 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1407-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 104 է, ընդհանուր առողջացածներինը՝ 48 208, փաստացի բուժվողներինը՝ 15 845: Մեկ օրում արվել է 1722 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 349 871 թեստ: