«Կփորձենք բանաձև մշակել, որը կլինի ի նպաստ հրադադարի». ցուցարարը մնրամասներ ներկայացրեց ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ հանդիպումից (տեսանյութ)

10:11 • 21.10.20

12:07

Քիչ առաջ Գերմանիայի դեսպանի հետ հանդիպումից դուրս եկավ բողոքի ակցիայի մասնակիցը, ում ընդունել էր դեսպանը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեսպանն իրոք որպես մարդ մտահոգված է և ներողություն է խնդրել, որ չի իջել ակցիայի մասնակիցների հետ հանդիպելու:

«Ես փորձեցի ներկայացնել այն, ինչ կատարվում է Արցախում, դեսպանը հաստատեց՝ ինքը տեղյակ է: Նա տեղյակ է անգամ այն նյութերից տեսանյութերից, որոնք մենք պետք է փոխանցեինք իրեն: Խոսակցության ժամանակ Գյանջայի հետ զուգահեռներ տարանք, թե ի՞նչ է կատարվել այնտեղ, ինչ մտահոգություններ են բարձրաձյանվում Գյանջայի վերաբերյալ, իսկ ինչո՞ւ չի արձնագրվում Ստեփանակերտի, Շուշիի, մյուս բնակավայարերի, անգամ ՀՀ սահամանմեևրձ բնակավայարերի խաղաղ բնակչության նկատմամբ կատարվողը: Նա ասաց՝ գիտի, ամեն ինչից տեղյակ է»,- պատմեց ակցիայի մասնակիցը:

Ըստ նրա՝ դեսպանը նշել է՝ իրենք գիտեն ավելին, քան մենք կարող ենք պատկերացնել: «Ասաց՝ ես այսօրևեթ մեր երկրի ղեկավարությանը այս ամենի մասին տեղյակ կպահեմ ևս մեկ անգամ և կփորձենք այնպիսի մի բանաձև մշակել, որը կլինի ի նպաստ հրադադարի: Ես ասացի՝ հրադադարը կարող է հարաբերական լինել, մեկ-երկու տարի հետո կարող է նորից կրկնվել: Հարցրել եմ՝ ինչպես է վերաբերվում Հունաստանի ներկայացրած նախագծին պատժամիջոնցերի հետ կապված և ինչու է Գերմանիան դեմ քվեարկել, պատասխանեց, թե պատժամիջոցներ ասվածը լայն հասկացություն է, և հիմա ինքն իրավասու չէ մանրամասնել, ասաց՝ դա ևս քննարկվում է»,- ներկայացրեց նա:

Ակցիայի մասնակցի խոսքով՝ ինքը նաև նշել է, որ խնդրի հանգուցալուծման համար առաջին պայմանը Արցախի անկախության ճանաչումն է և միայն դա կարող է վերջ դնել այս ագրեսիային: «Դեսպանն ասաց, որ դա ևս քննարկում են, և Մինսկի խմբի համանախագահների աշխատանքն այդ ուղղությամբ շատ մեծ է: Նա նշեց, որ Գերմանիան իր իրավասության սահմաններում ամեն ինչ կանի, կարվի այնպես, որ լավ լինի և տարածաշրջանի և հայ ժողովրդի համար»,- նշեց նա:


11:19

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց շարունակվում է մի խումբ քաղաքացիների ակցիան: Ակցիայի մասնակցիները դեսպանատանուն են դիմել հանդիպման պահանջով, քիչ առաջ պատասխան ստացվեց դեսպանատնից, որ պատրաստ են ընդունել քաղաքացուն:

Դեսպանատնից ակցիայի մանսակիցներին փոխանցեցին, որ ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆը պատրաստ է ընդունել նրանցից մեկին: Դեսպանի հետ հանդիպման պատրաստվող ակցիայի մասնակիցը լրագրողներին ասաց, որ ինքը դեսպանին ասելու է՝ իրենց պահանջն է, որ օր առաջ նպաստեն ռազմական գործողությունների դադարեցմանը, և ճանաչեն Արցախի Հանրապետության անկախութունը: Նա նշեց, որ իրենց ամենկարևոր պահանջը դա է այս պահին:



10:11

Քաղաքացիները ակցիա են անում ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց։

Պահանջում են համարժեք արձագանք Արցախում թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիային։

Նրանք ունեն պաստառներ, որոնց վրա չլռելու, իրականությունը տեսնելու, դրա մասին խոսելու կոչեր են։