Արցախի հյուսիսային հատվածում կեսօրից սկսվել է հուժկու հրետանային փոխհրաձգություն. Ա. Հովհաննիսյան (տեսանյութ)
Այսօր առավոտվանից նորից սկսել են մարտական գործողութունները: Մինչև կեսօր հյուսիսային ուղղության թեժ մարտեր չեն եղել, կեսօրվա ընթացքում սկսել է հուժկու հրետանային փոխհրաձգություն: Կենտրոնական ուղղությունից Մարտունուց դեպի հարավ և Հադրութից համեմատաբար հյուսիսային կողմ անտառների և բնակավայրերի հարակից տարածքներում այսօր ևս չեզոքացվել են մեկ դիվերսիոն հետախուզական խումբ, բայց այդ հատվածի մարտերը դիվերսիոն խմբերի դեմ շարունակվում են. այսօր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ Պաշտպանության նախարարությաններկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հարավայի ուղղությամբ շատ թեժ մարտեր չեն եղել հակառակորդը փորձել է մի քանի անգամ հարձակողական գործողություններ իրականացնել փոքր օջախային գրոհների տեսքով՝ կիրառելով տարբեր տեսակի տեխնիկաներ և մի քանի անգամ կատարած փորձերը կանխվել են և որոշ հատվածներում հակառակորդը ունեցել է նահանջ: Խոցվել է մի քանի միավոր ավտոմոբիլ և զրահատեխնիկա: Ընդհանուր առմամբ, այսօր համեմատաբար մեծ լարվածություն չի եղել ռազմաճակատի տարբեր հատվածներում»,-ընդգծեց նա։
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ մարտական գործողություններն օջախային են և շատ տեղերում կարող են հայտնվել հետախուզադիվերսիոն խումբ կամ գրոհիչ առանձին հրոսակախումբ զրահատեխնիկայով կամ թեթև տեխնիկայով և հնարավոր է՝ մի քիչ առաջ գնան և ադրբեջանական զինուժի կողմից ներկայացվի որպես հաղթանակ և հաջողություն, սակայն մի քանի ժամ հետո կամ հաջորդ օրը հետ շպրտվի հայկական ուժերի կողմից: Ինչպես նաև կարող է նահանջեն այդ ուղղությամբ, բայց մի քանի ժամ հետո հակահարձակում իրականացնեն այդ ուղղությամբ:
Հարցին, թե հոսպիտալում բուժում ստացող և քաղաքացիական շրջանում անհետ կորածների հետ կապված ինչ է նախատեսվում, կա՞ արդյոք ռազմագերիների փոխանակման հարց, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այս պահին Միացյալ Նահանգներում ընթանում են բանակցություններ և եթե հաջողվի, որևէ պայմանավորվածություն ձեռք բերել ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ, ապա այդ մասին կտեղեկացնեն:
Անդրադառնալով Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե իրենք պատրաստ են դադարեցնել ռազմական գործողությունները, եթե հայկական կողմը առաջինը դադարեցնի կրակը, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ որևէ զարմանալի բան չի տեսնում, որ Ալիևը հերթական անգամ սլաքները ուղղում է հայկական կողմի ուղղությամբ:
Դիտարկմանը, թե Արցախի ՄԻՊ-ը հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հայկական համազգեստով հարձակումներ են արել և 40 դի է հայտնաբերվել, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ նման դեպքեր եղել են, սակայն չի կարող այլ մանրամասներ հայտնել, քանի որ դրանք ռազմական գաղտնիք են պարունակում:










