Բաքվում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Բաքվում ամերիկացի և օտարերկրյա այլ քաղաքացիների դեմ հնարավոր հարձակումների մասին

22:43 • 24.10.20

Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել առ այն, որ հավաստի հաղորդումներ է ստացել Բաքվում ԱՄՆ և օտարերկրյա քաղաքացիների դեմ հնարավոր ահաբեկչությունների և առևանգումների մասին:

Մասնավորապես նշվում է, որ այդ թվում հարձակման կարող են ենթարկվել այնպիսի հյուրանոցներ, ինչպիսին է J.W. Marriott Absheron-ը, ինչպես նաև հնարավոր այլ վայրեր Բաքվում:

Դեսպանատունն ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տվել ցուցաբերել մեծ զգուշություն այն վայրերում, որտեղ կարող են հավաքվել ամերիկացիներ կամ օտարերկրացիներ: