Թրամփն արտահերթ քվեարկել է ընտրություններում

19:07 • 24.10.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ Ֆլորիդայի Փալմ-Բիչ քաղաքում արտահերթ քվեարկել է համընդհանուր ամերիկյան ընտրություններում: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան հեռուստատեսությանը:

2016 թվականին նախագահի հանրապետական թեկնածուն քվեարկել էր Նյու Յորքում հենց ընտրությունների օրը, սակայն հետագայում երկրի ղեկավարը փոխել է իր բնակության վայրի գրանցումը: Այժմ փաստաթղթերում որպես Թրամփի մշտական բնակության վայր նշվում է Ֆլորիդայի Մար-ա-Լագո կալվածքը և ոչ թե Մանհեթենում գտնվող Trump tower երկնաքերը, ինչպես նախկինում:

Նշվում է, որ նոյեմբերի 3-ին նախատեսված համընդհանուր ընտրություններում արտահերթ արդեն քվեարկել է առնվազն 50 մլն մարդ: Հիմնականում արտահերթ քվեարկել են Տեխասում (6,38 մլն մարդ), Կալիֆոռնիայում (5,8 մլն), Ֆլորիդայում (4,77 մլն) և Հյուսիսային Կարոլինայում ((2,69 մլն):

Այս ընտրություններում ընտրվելու է ինչպես նախագահը, այնպես էլ փոխնախագահը, 35 սենատորներ, Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները, 13 նահանգապետեր: Նախագահի պաշտոնի համար պայքարում են Դոնալդ Թրամփն ու դեմոկրատ Ջո Բայդենը: