Լուկաշենկոյին ներկայացված վերջնագրից հետո Բելառուսում մեկնարկել են ազգային գործադուլն ու զանգվածային ցույցերը. ուղիղ

21:44 • 26.10.20

Բելառուսում մեկնարկել է համազգային գործադուլը, որի մասին նախօրեին հայտարարել էր ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան:

Ինչպես ներկայացնում է Настоящее Время-ն, առավոտյան հայտնի էր դարձել գործարանների և ձեռնարկությունների աշխատակիցների սկսած գործադուլի մասին: Այնուհետև նրանց միացել են ուսանողները: Ուժայինները փորձել են ցրել բողոքի ցույցի հավաքված մարդկանց:

Մինսկում նաև թոշակառուների երթ է կայացել: Հիշեցնենք, որ նախօրեին զանգվածային բողոքի ցույց էր կայացել Մինսկում, որի ժամանակ լսվել էին լուսաձայնային նռնակների պայթյունի ձայներ, եղել էին ձերբակալություններ:

Նշենք, որ Տիխանովսկայան ավելի վաղ վերջնագիր էր ներկայացրել երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ պահանջելով հեռանալ, այլապես խոստացել էր համազգային գործադուլ, ցույցեր կազմակերպել հոկտեմբերի 26-ից:

Բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո, որի արդյունքում հաղթող էր ճանաչվել Լուկաշենկոն: