Ուզում եմ կոչ անել Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ հավատալ և վստահել պետական մարմիններին. Արմեն Փամբուխչյան (տեսանյութ)

22:52 • 26.10.20

Արտակարգ իրավիճակների փոխնախարար Արմեն Փամբուխչյանի այսօր հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ներկայացրեց, թե ինչպես է իրականացվում Սփյուռքից ուղարկված բեռների ընդունումը և բացթողումը:

«Ցանկացած բեռ, որը մտնում է Հայաստան, հանձնվում է հօգուտ պետության, ԱԻՆ-ի անունով ստացված բեռները տարվում են պահեստ և տեսակավորում են:

Երբեմն լինում են բեռներ, երբ մեր հայրենակիցը ուղարկում է որոշակի հասցեատիրոջ, սակայն մենք այդ բեռը ստանալուն պես չենք կարող փոխանցել ֆիզիկական անձանց, դա պետք է համայնքների միջոցով կազմակերպվի»,-ասաց նա և նշեց, որ բեռների ընդունումը և հանձնումը փաստաթղթավորված է, կան բոլոր հաշվետվությունները:

«Ես ուզում եմ կոչ անել մասնավորապես Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ հավատալ և վստահել պետական մարմիններին, որոնք ուղղորդում են բեռները՝ ըստ հասցեների և նշանակության»,-ասաց նա: