Թուրքիան Հունաստանի ազգային տոնի կապակցությամբ չեղարկել է Արևելյան Միջերկրականում նախատեսված զորավարժությունները

10:53 • 27.10.20

Թուրքիան չեղյալ է հայտարարել հոկտեմբերի 28-ին՝ Հունաստանի ազգային տոնի օրն Արևելյան միջերկրածովյան հատվածում նախատեսված զորավարժությունները, գրում է ekathimerini.com-ը։

Թուրքական Anadolu պետական լրատվական գործակալությունը, վկայակոչելով ռազմական աղբյուրները, այս որոշումը որակել է որպես «մեկանգամյա քայլ և բարի կամքի դրսևորում»:

Թուրքական գործակալության հաղորդմամբ՝ այդ քայլը ցույց է տալիս «Արևելյան Միջերկրականում և Էգեյան ծովում խնդիրները երկխոսության միջոցով լուծելու Թուրքիայի պատրաստակամությունը»։

Ավելի վաղ Թուրքիան հրապարակել էր նավիգացիոն նախազգուշացում՝ հոկտեմբերի 27-28-ին հայտարարելով Արևելյան Միջերկրածովյան ռազմածովային զորավարժությունների անցկացման մասին։