Իրանցի բարձրաստիճան գեներալը Ֆրանսիային զգուշացրել է դադարեցնել իսլամը վիրավորելու «վտանգավոր խաղը»

15:48 • 27.10.20

Իրանի զինված ուժերի շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաքերին իր ելույթի ժամանակ դատապարտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ խորհուրդ տալով «չխաղալ աշխարհի ավելի քան 1,5 միլիարդ մահմեդականների զգացմունքների հետ», գրում է Tasnim News-ը։

Նա նաև կոչ է արել համաշխարհային մտավորականությանը և վերնախավին «մարդկանց իրավունքները և կրոնները քաղաքականության անվան տակ վիրավորող» ֆրանսիական իշխանություններին խորհուրդ տալ դադարեցնել նման «վտանգավոր խաղը»։

«Զարմանալի է, որ արևմտյան կառավարությունները, այդ թվում՝ Ֆրանսիան, փորձում են ահաբեկչական դաժան գործունեությունը վերագրել իսլամին՝ իմաստության և ռացիոնալիզմի կրոնին»,- ասել է իրանցի գեներալը։

Օրերս Մակրոնը խոստացել էր պայքարել իսլամիստական անջատողականության դեմ, որը նրա կարծիքով՝ տարածվում է Ֆրանսիայի մուսուլմանական որոշ համայնքներում։ Մակրոնի այս հայտարարությանը նախորդել էր իսլամիստ ծայրահեղականի կողմից Ֆրանսիայում պատմության ուսուցչի գլխատումը։ Աշակերտն ուսուցչին գլխատել էր, քանի որ վերջինս Մոհամեդ մարգարեի ծաղրանկարներն են ցույց տվել: