Թուրքիայի մեկնաբանություններն անընդունելի են, պետք է վերադառնալ հարգալից դիվանագիտական հարաբերություններին. Կանադայի ԱԳՆ-ն իր համերաշխությունն է հայտնել Ֆրանսիային

07:30 • 27.10.20

Կանադայի ԱԳՆ ղեկավար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնը Ֆրանսիայի առնչությամբ Թուրքիայի մեկնաբանություններն անընդունելի է անվանել և կոչ արել վերադառնալ հարգալից դիվանագիտական հարաբերություններին: Այս մասին հայտնում է RT-ն:

Շամպայնն իր համերաշխությունն է հայտնել «ֆրանսիացի ընկերների նկատմամբ»՝ նշելով. «Ֆրանսիայի վերաբերյալ Թուրքիայի վերջին մեկնաբանություններն անընդունելի են: Մենք պետք է վերադառնանք հարգալից դիվանագիտական հարաբերություններին: Մենք միշտմիասին կլինենք, որպեսզի հարգանքով պաշտպանենք արտահայտվելու ազատությունը»:

Ավելի վաղ Էրդողանը հայտնել էր «Մակրոնի հակաիսլամական պոռթկումների մասին«՝ ֆրանսիացի նախագահի խոսքերն անվանելով ազգային անվտանգության սպառնալիք:

Բացի դա, նա Թուրքիայի քաղաքացիներին ֆրանսիական ապրանքները բոյկոտելու կոչ էր արել:

Ֆրանսիան բացառել էր, ի պատասխան Էրդողանի հայտարարությունների, թուրքական ապրանքները բոյկոտելու հնարավորությունը: