Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը գերազանցել է 5 միլիոն 400 հազարը. RT

03:37 • 27.10.20

Բրազիլիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակումների ընդհանուր թիվը աճել է 15 726-ով:Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարության տրամադրած տվյալներին:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսով վարակված է 5 409 854 մարդ: Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով Բրազիլիայում մահացածների ընդհանուր թիվը 157 397 է:

Երկրում համավարակի սկզբից ի վեր կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինվել է 4 865 930 մարդ: