Ֆրանսիայում կոչ են արել ԵՄ-ի գալիք գագաթնաժողովում միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ
Ֆրանսիան անհրաժեշտ է համարում, որ Եվրոպական միությունն առաջիկա գագաթնաժողովում միջոցներ ձեռնարկի Թուրքիայի դեմ: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երեքշաբթի հայտարարել է Եվրոպայի և արտաքին գործերի հարցերով նախարարին կից պատվիրակ-նախարար Ֆրանկ Ռիստերը՝ ելույթ ունենալով Ազգային ժողովում:
«Ողջ Եվրոպան այժմ դատապարտում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարքագիծը: Անհրաժեշտ է, որ նրա գործողություններին եվրոպական պատասխան տրվի ԵՄ առաջիկա գագաթնաժողովում»,- ասել է Ռիստերը:
Նրա խոսքով՝ գագաթնաժողովը «պետք է այնպիսի որոշումներ ընդունի, որոնք թույլ կտան ամրապնդել ուժերի հավասրակշռությունը Թուրքիայի հետ, որպեսզի հետագայում ավելի լավ պաշտպանի սեփական շահերը և եվրոպական արժեքները»:










