Իրանի կենտրոնական հատվածում երկրաշարժ է գրանցվել

02:57 • 27.10.20

Իրանի կենտրոնական հատվածում 5.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդած տվյալներին:

Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է շուրջ 477 հազար բնակչություն ունեցող Յազդ քաղաքից 168 կմ հյուսիս-արևմուտք:

Ցնցումների օջախը եղել է 20 կմ խորության վրա:

Հնարավոր տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել: