Մոսկվայում վերջին 24 ժամում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 61 մարդ. РИА Новости

02:15 • 27.10.20

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակված 61 պացիենտ է մահացել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով օպերատիվ շտաբի տրամադրած տվյալներին:

Ընդհանուր առմամբ, Մոսկվակում կորոնավիրուսով մահացածների թիվը գերազանցել է 6.5 հազարը:

«Մոսկվայում մահացել է 61 պացիենտ, որոնց մոտ հաստատված է եղել թոքաբորբ, և ստացվել է կորոնավիրուսային վարակի ախտորոշիչ թեստի դրական պատասխան»,- նշվում է օպերատիվ շտաբի տարածած հաղորդագրությունում:

Նախորդ օրը Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով մահացել էր 62 մարդ: